Ինձանից այնքան ես բացակա եղել, Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը… Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել, Որ մոռացել եմ ներկայությունդ… Ես ստեղծել եմ մի դեմք, Մի ժպիտ, Մի լուռ հայացք, Որ նմանությունն ու օրինակն են Ինչ-որ մի դեմքի, Ինչ-որ ժպիտի, Ինչ-որ հայացքի: Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա Ինձ բաժին ընկած մենություններից…