@golos
GOLOS
OFFLINE

卐ГОЛОС РОДА卍

Дата регистрации: 17 ноября 2012 года

Персональный блог GOLOS — 卐ГОЛОС РОДА卍


Անցորդ, կա՛նգ առ, կա՛նգ, անցորդ՝ այս անհայտ հողաթմբի առջև, որում ինձ տրված չէ հանգչել. և ասա՝ դեռ աշխարհ ու արև կա՞… Չլինի՞ թե քուն են մտել սրտերը հայոց, երբ մեռելները քուն չունեն, քանզի գերեզմա՛ն չունեն: Օ՜հ, ձա՛յնը, խռովիչ ձա՛յնը մեռելների՝ լսու՞մ ես, անցորդ. հայոց արյան վայրերից բարձրացող կա՜նչը… Կա՛նչը կարմիր եղեռնի բյուրաբյուր մեր զոհերի… Կա՛նչն անլռելի, որ մերթ, իբրև խոլ փոթորիկ՝ մռնչում է մարդկային ազգի խլության դեմ, և մերթ, իբրև անզոր հողմ՝ նրա մեռյալ խղճի դռա՛նը սվսվում… Գերեզմա՜ն են ուզում մեռելները, անցո՛րդ: Ա՜հ, երանի հայրենի հողում՝ հողի քնով քնած երջանիկներին. երի՜ցս երանի… Հանգի՛ստ են ուզում մեռելներն անթաղ, անգերեզման… Եվ պիտի՛ հանգչեն… Այնժա՛մ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները՝ Մասիս, Նեմրութ և Սիփան, իրար ձայն տան, կանչեն ցնծագին. Հեյ-հե՜յ, էլի՛ հայունն ենք, էլի հա՛յ, էլի Հայաստա՛ն… Անցորդ, ասա՛, հեռու՞ է այդ օրը: Բաբե՛, դու լալի՞ս ես, դու զինաթա՞փ ես, երբ ես դեռ ոգորում, դեռ շարունակու՛մ եմ կռիվը… Ի մա՛րտ, անցորդ, ի մա՛րտ, որպեսզի տարաբնակ հայը՝ հայրենադարձ, և մեր մեռելները՝ գերեզմա՛ն ունենան: Ի մա՛րտ…

Գ. ՆԺԴԵՀ

GOLOS

Самые популярные посты

24

ԻՄ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ

Անցորդ, կա՛նգ առ, կա՛նգ, անցորդ՝ այս անհայտ հողաթմբի առջև, որում ինձ տրված չէ հանգչել. և ասա՝ դեռ աշխարհ ու արև կա՞… Չլինի՞ թե քուն...